Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Հասարակության մեծամասնությունը չի ուզում ապրել նախկինի պես

Հասարակության մեծամասնությունը չի ուզում ապրել նախկինի պես
18.06.2026 | 19:32

Մի պարադոքսալ բան ասեմ. վերջին օրերին սկսվել են ռեպրեսիվ գործողությունների շղթաներ, որոնք, մի կողմից, արտահայտվում են խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի կազմակերպչական թևի ներկայացուցիչների դեմ գործեր հարուցելով, մյուս կողմից, իշխող ուժի ներկայացուցիչների հրապարակային անպարկեշտ, անհավասարակշիռ, սպառնալից հռետորաբանությամբ։

Այս ամենի պարադոքսն այն է, որ ստեղծվում է հանրային բևեռացման խորացման հիմք, ինչը վերջնարդյունքում հանգում է ներքին քաոսի կամ իշխանության փոփոխության։

Ասվածի պարադոքսն այն է, որ եթե մի կողմից ռեպրեսիվ մեթոդները բացասական և անընդունելի են մարդու, անհատի իրավունքների ոտնահարման տեսանկյունից, մարդու անվան, բարի համբավի հետ խաղալու տեսանկյունից, ապա իշխանության փոփոխության տեսանկյունից սրանք ցուցիչներ են, որ իշխանությունը այլևս չի կարող կառավարել նախկինի պես: Ընտրությունների արդյունքներն էլ ասում են, որ հասարակության մեծամասնությունն էլ չի ուզում ապրել նախկինի պես։ Հետևաբար, սպասվում են դժվար, ծանր ժամանակներ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ